Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ

Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ

Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի թողարկումը։

UnionPay International-ի քարտերով այժմ վճարումներ են կատարվում աշխարհի 183 երկրում, որոնցից շուրջ 100-ում նաև թողարկվում է UnionPay-ի քարտերը: Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանը ևս համալրել է այդ երկրների ցանկը:

Ակբա բանկը UnionPay International-ի քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։

UnionPay Gold և UnionPay Business քարտերի նախավաճառքը մեկնարկում է մայիսի 7-ից, իսկ մինչև հունիսի 7-ը պատվիրելու դեպքում քարտերի տարեկան սպասարկումը մեկ տարի անվճար կլինի։

UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի առավելություններն են.

Վճարումների և կանխիկացումների կատարում ամբողջ աշխարհում,
Վարկային գծի հնարավորություն,
Այլ վճարային համակարգի քարտին՝ որպես լրացուցիչ քարտ կցելու հնարավորություն,
Քարտի պատվիրման հնարավորություն՝ acba digital հավելվածի միջոցով,

ՀՀ ամբողջ տարածքում քարտի ստացում՝ անվճար առաքման միջոցով։
UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը: Այս պահին աշխարհում կա UnionPay-ի ավելի քան 230 միլիոն քարտապան։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: