Արփինե Հովհաննիսյանն առաջին անգամ «լայվ է» մտել․ առիթը ՊԵԿ-ի նախաձեռնությունն է (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակով ռեյտինգային թեկնածու Արփինե Հովհաննիսյանը խիստ մտահոգված է ՊԵԿ-ի վերջին նախաձեռնությամբ, որով մտադիր են 2020 թվականից եկամտային հարկի պոտենցիալ վճարող դարձնել 18-65 տարեկան բոլոր քաղաքացիներին։ Բացի այդ, այս նախաձեռնությամբ ուզում են հարկել նաև տրանսֆերները, այլ կերպ ասած՝ խոպանչիների ուղարկած գումարներից պետք է 23 տոկոս հարկ գանձել։ Սա արդեն իսկ լուրջ մտահոգություններ է առաջացրել քաղաքացիների շրջանում։
Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին է փորձել արտահայտել իր մտահոգությունները, և դա որոշել է անել ֆեյսբուքյան «լայվի» միջոցով։ Ի դեպ, սա նրա առաջն փորձն է՝ մտնել «լայվ» և այս ձևաչափով շփվել հանրության հետ։ Մինչև վերջերս սա Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների «մենաշնորհն» էր կարծես համարվում։ Այսօր այս գործիքի ընձեռած հնարավորություններից սկսել են օգտվել նաև նախկին իշխանության ներկայացուցիչները։ Հովհաննիսյանն իր խոսքում նշում է, որ մտադիր է զբաղվել այս խնդրով, քանզի անարդար ու սխալ է համարում նման նախաձեռնությունը կառավարության կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարծիքներ