2022-ին Մոսկվան և Կիևը մոտ էին խաղաղությանը․ ուշագրավ փաստեր՝ Welt-ից 

2022-ին Մոսկվան և Կիևը մոտ էին խաղաղությանը․ ուշագրավ փաստեր՝ Welt-ից 

2022 թվականի ապրիլին Ուկրաինան և Ռուսաստանը ավելի քան երբևէ մոտ էին խաղաղության հաստատմանը, սակայն Ստամբուլի գագաթնաժողովից հետո Մոսկվան նոր պահանջներ ներկայացրեց, որոնց Կիևը չհամաձայնեց։
Այս մասին գրում է գերմանական Welt am Sonntag հրատարակությունը և նշում, որ Ուկրաինայից բանակցային պատվիրակության մասնակիցներից իրենց հայտնել են՝ նույնիսկ այսօր՝ ավելի քան երկու տարվա հակամարտությունից հետո, գործարքը դեռ շահավետ է թվում։  «Սա լավագույն գործարքն էր, որ մենք կարող էինք կնքել», - ասել է պատվիրակության անդամներից մեկը։

«Հետադարձ հայացք գցելով՝ կարող ենք ասել, որ այն ժամանակ Ուկրաինան ավելի ուժեղ բանակցային դիրք ուներ, քան հիմա։ Եթե ​​թանկարժեք պատերազմն ավարտվեր մոտ երկու ամսում, այն կփրկեր անթիվ կյանքեր»,- նշում են հոդվածի հեղինակները։

Welt-ը պնդում է, որ իր ձեռքում ունի խաղաղության պայմանագրի ամբողջական պատճենը, սակայն ներկայացրել է փաստաթղթի միայն մեկ էջը․ այն նկարագրում է առաջին հոդվածի երեք պարբերությունները, որոնցում Ուկրաինան պարտավորվում է պահպանել մշտական ​​չեզոքություն։

Փաստաթղթի համաձայն՝ Կիևն ու Մոսկվան հիմնականում պայմանավորվել են պատերազմի ավարտի պայմանների շուրջ։ Բաց են մնացել միայն մի քանի կետեր, որոնք գագաթնաժողովում պետք է քննարկեին անձամբ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին, բայց այդպես չեղավ։

Welt-ի ներկայացրած փաստաթղթում նշված է հետևյալը՝
▪️ Ուկրաինան խոստացել է հավատարիմ մնալ «մշտական ​​չեզոքությանը»: Այսպիսով, Կիևը հրաժարվել է ռազմական որևէ դաշինքին անդամակցությունից։
▪️ Երկիրը համաձայնել է երբեք «չստանալ, արտադրել կամ գնել» միջուկային զենք, թույլ չտալ օտարերկրյա զենքեր և զորքեր մուտք գործել երկիր և իր ռազմական ենթակառուցվածքներ, ներառյալ՝ օդանավակայաններն ու ծովային նավահանգիստները, դրանք հասանելի չդարձնել որևէ այլ երկրի:
Ի պատասխան՝ Ռուսաստանը խոստացել է.
▪️ այլևս չհարձակվել Ուկրաինայի վրա։ Որպեսզի Կիևը դրանում վստահ լինի, Մոսկվան համաձայնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը և ինքը՝ Ռուսաստանը, կարող են Ուկրաինային անվտանգության համապարփակ երաշխիքներ տրամադրել։
▪️ «Ուկրաինայի վրա զինված հարձակման» դեպքում երաշխավոր երկրները պարտավորվում են առավելագույնը երեք (!) օրով աջակցել Կիևին ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքում։
▪️ Համաձայնագրի 8-րդ հոդվածում ասվում է, որ Ղրիմը և Սևաստոպոլի նավահանգիստը բացառված են անվտանգության երաշխիքներից։ Այսպիսով, Կիևը փաստացի թերակղզու վերահսկողությունը փոխանցել է Ռուսաստանին։
▪️ Ստամբուլի կոմյունիկեն ցույց է տալիս, որ Կիևը համաձայնել է հրաժարվել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի այն հատվածներից, որոնք Ռուսաստանը արդեն վերահսկում էր պատերազմի սկզբում: Ռուսական պատվիրակությունը, ընդհակառակը, պնդել է, որ Պուտինն ու Զելենսկին անձամբ են որոշելու սահմանները և դրանք ամրագրելու քարտեզի վրա։
▪️ Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայից դուրս գալու պատրաստակամության մասին, բայց ոչ Ղրիմից և Դոնբասի մի մասից, որը պետք է բացառվի անվտանգության երաշխիքներից։ Ուկրաինական պատվիրակությունը մերժել է դա։ Կիևը պահանջել է նշել, թե որտեղ է գտնվում սահմանը՝ ըստ ուկրաինական մեկնաբանության։
▪️Չլուծված է մնացել Ուկրաինական բանակի ապագա թվաքանակի հարցը։