Վաղինակ Սարգսյան՝ քաղաքականապես «չեզոք» սպան

Վաղինակ Սարգսյան՝ քաղաքականապես «չեզոք» սպան

Երեկ գիշերը մի խումբ պայմանագրային զինծառայողներ այցելեցին Կիրանցը փակած տավուշցիներին, որոնցից շատերը գուցեև այդ զինծառայողների հարազատներն են: Առավոտյան ՊՆ-ն հայտարարություն տարածեց, թե ռազմական ոստիկանությունը զբաղվում է այդ զինծառայողներով: Լուսանկարում պատկերված անձը Վաղինակ Սարգսյանն է:

2018-ի իշխանափոխության օրերին խաղաղապահների գնդին՝ «Ստալիչնի պոլկին», հենց նա է հանել փողոց՝ Փաշինյանի ակցիաներին մասնակցելու, եւ, ըստ որոշ լուրերի, հենց դրանից հետո է Սերժ Սարգսյանը վերջնականապես որոշել հրաժարական տալ։

Ներկայումս Վաղինակ Սարգսյանը զբաղեցնում է ՊՆ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, այդ ՊՈԱԿ-ը անհասկանալի նպատակների համար ամեն տարի մոտ կես միլիարդ դրամ դրամաշնորհ է ստանում պետական բյուջեից: