Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել 

Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել 

Գիշերը Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել։
Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։ Տվերսկայայի երկայնքով երթևեկությունը դեպի Մոսկվայի կենտրոն արգելափակված է եղել «Մայակովսկայա» մետրոյի կայարանից տրանսպորտի համար։ 

Ըստ տեղեկությունների՝ նշված փողոցով ռազմական տեխնիկա է շրջել մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթի փորձի շրջանակներում։