Հայաստանին տրված է վերջնաժամկետ. ինչ է պատմել Արայիկ Հարությունյանը Սերոբ Գասպարյանին

Հայաստանին տրված է վերջնաժամկետ. ինչ է պատմել Արայիկ Հարությունյանը Սերոբ Գասպարյանին

«Հրապարակի» զրուցակիցն է «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը:

-Ալիևը հայտարարել է, որ երրորդ երկրները պետք է դադարեցնեն Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարել: Սա այն պարագայում, երբ Ադրբեջանն անդադար ռազմական տեխնիկա է ձեռք բերում, զորավարժություններ անում: Ի՞նչ է սա նշանակում:

-Ադրբեջանը տարածաշրջանում ունի մեկ թշնամի՝ դա Հայաստանն է: Ինքը տարբեր տեսակի, հինգերորդ սերնդի զենքեր է ձեռք բերում՝ ուղղված Հայաստանի դեմ: Եթե խորն ենք նայում, Ադրբեջանն ինչու է հոխորտում, որովհետև թե կուլիսային, թե փաստաթղթային, փաստաթղթայինը, ըստ օդում կախված լուրերի, կուլիսային խոսակցություններով Հայաստանը ենթարկվել է կապիտուլյացիայի: Իսկ կապիտուլյացիայի ենթարկված երկրները իրավունք չունեն զինվել: Հիմա տեսեք, մեր ղեկավար ասեմ, եկեք սատանայի առաքյալ դիմեմ, սատանայի առաքյալը խոսում է մեր հիմնի մասին, խոսում է մեր գերբը փոխելու մասին: Այսինքն, նրա և նրա թիմի ցանկացած խոսակցություն ի պաշտպանություն Ադրբեջանի են: Սա նշանակում է, որ մեր երկիրն արդեն կապիտուլացված է և մենք գնում ենք բանակի ոչնչացման ու պարեկային ծառայության ձևավորմանը: Ուզում եմ քարտերը բացել, այս մասին ինձ երկու տարի առաջ ասել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որ լինելու է պարեկային ծառայություն: Այսինքն, ծանր տեխնիկա չենք ունենալու, ընդամենը հրաձիգով, այսինքն ավտոմատով սահմանապահ զորքերը հսկելու են սահմանը:

-Պահնորդական ծառայության նման մի բա՞ն:

-Այո, մեզ տանում են դրան: Սա նշանակում է , որ սա Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան է ընդունել և ըստ օդում կախված լուրերի տրված է վերջնաժամկետ Հայաստանին:

-Եվ ե՞րբ է վերջնաժամկետը:

-Ըստ օդում կախված լուրերի՝ հունիսի վերջ՝ այսպես ասեմ: 

-Ոստիկանության պահվածքը հասկանալի է՝ «բարեփոխումների» արդյունքում հանուն աշխատավարձի ցանկացած հրաման կատարողներն են հավաքվել: Իսկ բանակային անձնակազմն ինչո՞ւ է հրամաններին այդպես հնազանդ ենթարկվում:

-Այն աստիճան են խճճել մեր ժողովրդին, կեղծ ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմություն կոչվածը, իրենց քարոզչությամբ, ներիշխանական քարոզչամեքենան, թե նախկինների քարոզչամեքենան, մեր խեղճ ժողովրդին այն աստիճան են խճճել, որ չեն կարողանում ճշմրատությունը ստից զատել: Մի քաոս է տիրում մարդկանց գիտակցության մեջ:

-Ինչո՞ւ եք այդպես ասում, քաղաքացիներ կան, ովքեր փառաբանում են Փաշինյանին, ասելով, որ վերջապես Հայաստանն ոնեցավ իր առաջին սահմանը, մի այլ տիկին էլ ասում է՝ աչքներդ էլ հանում է, լավ է անում՝ հողերը տալիս է:

-ես միշտ ասել եմ, որ այդ տեսակը դա հայի տեսակը չի: Ինչքան կուզեն ինձ հայհոյեն, ինչքան կուզեն ինձ քննադատեն, ես ասում եմ, դարերով եկած մեր ժողովրդի մեջ գենափոխություն է տեղի ունեցել: Ոնց կարող է մարդն իր հայրենիքի մասին այդպես խոսել, ոնց կարող է մարդը փառաբանել մեկին, որն ասում է՝ վերջապես մենք ունեցանք ձեռքբերում առանց միջնորդի՝ Ադրբեջանի հետ կլոր սեղանի շուրջ համաձյանության եկանք: Իսկ մարդիկ մտածում են, թե ինչ լավ բան ասեց, առանց հակսնաալու, որ այս մարդը գնում ու զիջում է: Դրա ձեռքբերումը ո՞րն է, զիջելու ձեռքբերումը ո՞րն է:

- Ի դեպ, Հայաստանի կողմից սահմանապահ է կանգնելու, երբ Ադրբեջանի կողմից կանգնելու են մարտական ռազմական ուժեր: Սա ինչի՞ մասին է խոսում: 

-Սատանայի առաքյալն ասում է՝ դուք ապահով կլինեք, եթե Ադրբեջանի բանակը ձեզ մոտ կանգնի, ավելի մոտ լինի ձեզ՝ դուք ապահով կլինեք: Սա ի՞նչ է նշանակում, այսինքն, ամբողջ Հայաստանի Հանրապետության սահմանների վերահսկողությունը հանձնվում է թշնամի երկրին, որը մտնելու է տները, որը ինչպես 1988-1989 թվականներին էր թշնամին անում ՝ առևանգելու են ընտանի կենդանիները, մարդկանց, աղջիկներին ու կանանց, երեխաների, նույն գծված սցենարը փորձում են անել այսօր: Դրա համար մենք խնդիր ունենք սառեցնել սահամանազատման գործընթացը և դա պիտի լինի Տավուշում:

-Ինչո՞ւ հենց Տավուշում:

-Որովհետև հենց այնտեղից է ամեն ինչ սկսվել, որովհետև ամենաբարդ տարածքն է, որովհետև ամենաերկար տարածքն, է եթե դա ընկավ՝ մնացած տարածքները շատ հանգիստ կզիջեն:

-Եկեղեցու դեմ էլ մի զազրելի արշավ են սկսել՝ հատկապես Սրբազանների, ովքեր հայերնիքի հանձման դեմ պայքարն առաջնորդում են:

-Ի՞նչ եք կարծում, տարիներ շարունակ օտար երկրներից, արևմուտքից, Թուրքիայից, Ադրբեջանից գրանտներ ստացած, փոքր ու միջին ՀԿ-ներ ասեմ, որոնք որ ֆինանսավորվել են հատուկ դավաճանական գործողություններ կատարելու համար, երբ աշխատում են մի քանի հազար ֆեյքեր, որոնք լվանում են մարդկանց ուղեղները, ի՞նչ եք կարծում, այդ ռեսուրսը չպիտի՞ օգտագործեին, պետք է ասեին՝ ինչ լա՞վ է: Առևտրականները երանության մեջ են ու գովերգում են Նիկոլին, որ Թուրքիայի հետ առևտուր են անելու և ավելի մեծ գումարներ կվաստակեն: Մեր երկրի կառավարումը հանձնված է թուրքական վաշխառուներին:

-Եվ վերջում ի՞նչ է լինելու:

-Վերջն ասել եմ, Սատանայի առաքյալն ինքն իրեն պիտի գցի դժոխք, որովհետև մոտենում է Աստծո բարկությունը: Նվիրյալները չեն դավանափոխվում, նվիրյալները միավորվում են, իսկ նվիրյալների միավորումը կբերի մեր հայրենիքի ազատագրմանը: