Չարլզ 3-րդ թագավորը հրաժարվել է հանդիպել արքայազն Հարրիի հետ 

Չարլզ 3-րդ թագավորը հրաժարվել է հանդիպել արքայազն Հարրիի հետ 

Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը մերժել է իր կրտսեր որդու՝ արքայազն Հարրիի հետ հանդիպում ունենալու խնդրանքը։ Հայտնի է, որ դեռ երեկ արքայազն Հարրին պետք է լիներ Մեծ Բրիտանիայում եւ մասնակցեր Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում կարեւոր միջոցառման։ Հայտնի է նաեւ, որ նրա կինը՝ Մեգան Մարքլը չէր ժամանել նրա հետ եւ մնացել էր Կալիֆորնիայում։ Շրջանառվում էին լուրեր, որ հնարավոր է Չարլզ 3-րդ թագավորը հանդիպեր կրտսեր որդու հետ, եթե խիստ զբաղված չլիներ։

Page Six-ը, սակայն, հայտնում է, որ հանդիպումy չի կայացել։ Ընդ որում, թագավորը հնարավորություն ունեցել է իր կրտսեր որդու հետ հանդիպելու եւ շփվելու, սակայն չի ցանկացել դա անել։ «Եթե միապետը նման ցանկություն ունենար, անպայման իր կրտսեր որդու հետ հանդիպելու եւ խոսելու ժամանակ կգտներ։ Չկա հայր, որ նման բանի համար ժամանակ չգտներ»,- ասել է թագավորական ընտանիքի մոտ բարեկամ Խյու Վիքերսը, ակնարկելով, որ իրականում Չարլզ 3-րդը մերժել է արքայազն Հարրի խնդրանքը։