Մեր ուզածը լինելու է, գործողությունները կանենք, արդյունքը կստանանք․ Բագրատ Սրբազան

Մեր ուզածը լինելու է, գործողությունները կանենք, արդյունքը կստանանք․ Բագրատ Սրբազան

Վաղվանից բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ ենք անցկացնելու: Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Դիմում եմ բոլոր բուհերին՝ դասադուլ անելու համար, բոլոր այն գործարաններին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ, որոնց դուք եք պահում եւ բոլորին առանց որեւէ ագրեսիայի, մի քանի օր ընդամենը՝ 2-3 օր, մարզային մեր բոլոր ժողովրդին այս գիշերը հետ գնացեք եւ այնտեղ եւս գործողությունների շարքը սկսեք եւ ամբողջ հանրապետության տարածքում ճնշումը պետք է լինի, որ այս մարդիկ հասկանան: Ձեզ տեսնեմ ուսանողներ, վաղվանից բուհերը չեն աշխատելու, ժողովուրդ ջան, որեւէ մեկը ինքնագործունեությամբ չզբաղվի»,- հայտարարեց Սրբազանը: