«Եվրատեսիլ 2024»․ Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ

«Եվրատեսիլ 2024»․ Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ

Քիչ առաջ Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խումբն իր «Ժակո» երգով անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ անցան նաև Վրաստանը, Լատվիան, Ավստրիան, Շվեյցարիան, Իսրայելը, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան և Էստոնիան։

Հիշեցնենք, որ եզրափակիչ համերգը կայանալու է մայիսի 11-ին։

Առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ փուլ էին անցել Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգը։