Ինչով է օգտակար հանգստյան օրվա հավելյալ 1 ժամվա քունը 

Ինչով է օգտակար հանգստյան օրվա հավելյալ 1 ժամվա քունը 

Չինացի գիտնականները պարզել են, որ ոչ աշխատանքային, հանգստյան օրերին մեկժամյահավելյալ քունը 46 տոկոսով նվազեցնում է դեպրեսիա ունենալու հավանականությունը։

Ավելի քան ութ հազար կամավորի մասնակցությամբ իրականացրած հետազոտությունները պարզել են, որ այն մարդիկ, որոնք ոչ աշխատանքային, հանգստյան օրերին առնվազն մեկ ժամ ավելի են քնում, նրանց մոտ հոգեկան եւ նյարդային առողջական վիճակը ավելի լավ վիճակում է եւ ավելի քիչ են ենթակա դեպրեսիաներին։

Սա հատկապես կարեւոր է այն մարդկանց մոտ, ովքեր, ըստ գիտնականների, աշխատանքային օրերին քնում են վեց ժամ, կամ ավելի պակաս։