Իրանում նշել են Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը

Իրանում նշել են Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը

Իրանում նշել են ուղղաթիռի կործանման պատճառը, որի հետևանքով զոհվել են Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին, երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրանց ուղեկցող պատվիրակության մյուս անդամները։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

«Ռայիսին ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է կիրակի (2024 թվականի մայիսի 19-ին)՝ օդային տրանսպորտի տեխնիկական անսարքության պատճառով»,- ասվում է նյութում։

Հիշեցնենք, որ երեկ Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Արեւելյան Ադրբեջան նահանգի լեռնային հատվածում։ Ողբերգության հետեւանքով զոհվել են բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները։ Երկրի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը կդառնա Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբարը։ 

Վերջին տվյալներով՝ պարզվել է բոլոր զոհվածների ինքնությունը, նրանց հուղարկավորությունը, բացառությամբ Ռայիսիի, տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզ քաղաքում։
Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ Ռայիսիի աճյունը վաղը կտեղափոխվի Մեշհեդ քաղաք։