Ո՞վ է մեղավոր Ռայիսիի մահվան մեջ

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետ կապված ողբերգության մեղավորը ԱՄՆ-ն է, հայտարարել է Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը էմբարգո է սահմանել Թեհրանին օդանավերի և ինքնաթիռների մասերի վաճառքի վրա՝ չնայած Միջազգային դատարանի վճռին։
«Այս իրադարձությունը ներառվելու է Իրանի դեմ ԱՄՆ-ի հանցագործությունների ցանկում։ ԱՄՆ-ն է մեղավոր նախագահի ուղղաթիռի կործանման հետ կապված ողբերգության մեջ»,- ասել է Զարիֆը։
Կարծիքներ