Ներկայացվել է լեգենդար Nokia 3210-ի նոր տարբերակը 

Ներկայացվել է լեգենդար Nokia 3210-ի նոր տարբերակը 

Բջջային տեխնիկայի ոլորտում, ըստ մասնագետների, տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն՝ HMD Global ընկերությունը, որին պատկանում է Nokia ապրանքանիշը, ներկայացրել է իր լեգենդար Nokia 3210 բջջային հեռախոսի նոր տարբերակը, որը շատերի սիրելի բջջայինն էր համարվում հազարամյակի շեմին։ Նոր մոդելը պահպանել է արդեն ծանոթ դիզայնը, սակայն ստացել է ժամանակակից ֆունկցիաներ։

Այժմ այն կարող է ապահովել 4G կապ, ունի 2,4 դյույմանոց LCD էկրան եւ Unisoc T107 պրոցեսոր։ Օպերատիվ հիշողությունը 64 մեգաբայթ է, կուտակիչ ֆլեշի ծավալը՝ 128 մեգաբայթ։ Հիշողության ծավալը կարելի է ավելացնել մինչեւ 32 գեգավայթ՝ microSD քարտի օգնությամբ։ Ունի երկու մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ, լամպ, եւ ժամանակակից հեռախոսներին հատուկ այլ ատրիբուտներ, ներառյալ FM ռադիո։ Հասանելի է երեք գուներանգով՝ կապույտ, ոսկեգույն եւ սեւ։ Գինը Եվրոպայում կազմում է 80 եվրո։