Մարս մոլորակում թթվածնով հարուստ ապարներ են հայտնաբերվել

Մարս մոլորակում թթվածնով հարուստ ապարներ են հայտնաբերվել

ՆԱՍԱ-ի Curiosity մասագնացը Կարմիր մոլորակի վրա թթվածնով հարուստ ապարներ է հայտնաբերել։ Գիտնականները նշում են, որ դրանք հնարավոր է լինեն բակտերիաների գործունեության հետեւանք, կամ էլ Մարսի կենսագրության վաղ շրջանում վերջինիս մթնոլորտում առկա է եղել թթվածին։ Մասնագնացը մասնավորապես հայտնաբերել է սպիտակ մագնեզիումի անսովոր հագեցած օքսիդներ։

Երկիր մոլորակի վրա վերջնիս առաջացման երկու պատճառ կա՝ կամ մթնոլորտում հարուստ թթվածնի առակությամբ է այն առաջանում, կամ բակտերիաների գործունեության հետեւանքով։ Մարսի հետ կապված գիտնականները չեն կարողանում մինչեւ վերջ ասել, թե ինչից է այն առաջացել, քանի որ տարբերակներից եւոչ մեկի հետ կապված համոզիչ ապացույցներ չկան։

Նշվում է, որ Գեյլի խառնարանում ընթանալիս՝ Curiosity-ն հանդիպել է էրոզիայից քայքայված քարերի։ Ենթադրվում է, որ այնտեղ ժամանակին եղել է լիճ։ Այս խառնարանն ի դեպ, մարսագնացը հետազոտում է սկսած 2012 թվականից։