Պակիստանում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Ռայիսիի

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահեանի մահվան կապակցությամբ և ողբերգական միջադեպի պատճառով իր երկրում սգո օր է հայտարարել։
Շարիֆը հիշեցրել է, որ դեռ մեկ ամիս առաջ Ռայիսին և Աբդոլլահեանն այցելել են Պակիստան։
«Նրանք Պակիստանի լավ ընկերներն էին։ Պակիստանում սգո օր է հայտարարված, դրոշը կծածանվի՝ ի նշան նախագահ Ռայիսիի և նրա գործընկերների նկատմամբ հարգանքի, ինչպես նաև եղբայրական Իրանի հետ համերաշխության»,- գրել է Շարիֆը X-ում։
Նա ընդգծել է, որ «Իրանի մեծ ժողովուրդը կհաղթահարի այս ողբերգությունը իրեն բնորոշ խիզախությամբ»։
Կարծիքներ