ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Սթիվեն Սիգալի նկատմամբ

ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Սթիվեն Սիգալի նկատմամբ

Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում Եվրամիությունը նախատեսում է սահմանափակումներ մտցնել ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալի նկատմամբ, որը հայտնի է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ իր համակրանքով։ Այս մասին հայտնում է EUobserver-ը։

Հրատարակությունը գրում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը հարվածելու է այն անձանց, ովքեր քարոզչություն են տարածում ԵՄ-ում և փորձել են կաշառել Եվրախորհրդարանի անդամներին։

Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցած Սթիվեն Սիգալի նկատմամբ նախատեսվում են անձնական պատժամիջոցների կիրառում։ Այս ցուցակում կարող է լինել նաեւ երգիչ Յարոսլավ Դրոնովը, ով հայտնի է Շաման կեղծանունով։

ԵՄ ներկայացուցիչը հրապարակմանը ասել է, որ Սիգալի դեմ պատժամիջոցները կարող են կիրառվել, եթե առկա լինեն ամուր իրավական ապացույցներ, որ նախկին դերասանի գործողությունները վնասակար են Ուկրաինայի համար:

Հիշեցնենք, որ Սիգալը մայիսի 7-ին ներկա է գտնվել Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Նա նաև մասնակցել էր Պուտինի 2018 թ․ կայացած ինագուրացիային։