Բագրատ Սրբազանը գիշերելու է Հանրապետության հրապարակում

Բագրատ Սրբազանը գիշերելու է Հանրապետության հրապարակում

Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ գիշերելու է Հանրապետության հրապարակում:

«Մնալու եմ գիշերը, ահագին մարդ կա հետները խոսելու, երևի մինչև լույս չի ավարտվի»,- ասաց նա:

Սրբազանը ավելացրեց, որ պետք է անելիքները քննարկեն Սուրեն Պետրոսյանի և պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ:

 «Պետք է մի քիչ տառապենք, որ մեր ուզածին հասնենք»,- նշեց Բագրատ Սրբազանը։