Այսօր՝ կիսաեզրափակիչ երկու հանդիպում

Այսօր՝ կիսաեզրափակիչ երկու հանդիպում

Այսօր՝ մայիսի 9-ին, տեղի կունենա աշխարհի ակումբային մակարդակով երկրորդ հեղինակավոր մրցաշարի՝ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ երկու հանդիպումը։ Իտալիայում «Ատալանտան» ուժերը կչափի «Մարսելի հետ», «Բայեր Լևերկուզենը» տանը կընդունի «Ռոմային»։

Երկու հանդիպումներն էլ մեկնարկելու են Երևանի ժամանակով 23։00-ին։ Նշենք, որ դիմակայությունների անդրանիկ խաղերում «Մարսելը» ու «Ատալանտան» հաղթողին չէին պարզել, ոչ-ոքի՝ 1-1 էր գրանցվել, իսկ «Ռոման» տնային խաղում երկու անպատասխան գնդակ էր ընդունել Ալոնսոյի թիմից։