Խաբել են, թե մենք թույլ ենք, խեղճ ենք․ Գերասիմ Վարդանյան

 Խաբել են, թե մենք թույլ ենք, խեղճ ենք․ Գերասիմ Վարդանյան

Ինչպես հայտարարել է Սրբազանը, սա սևին ու սպիտակին վերջ տալու, եռագույնի հաղթանակի պայքարն է։ Սա մեր միջի թշնամությունը, պառակտվածությունը, բաժանությունը ավարտելու պայքար է։ Սա հայ ժողովրդի միավորման, հաշտության ու համերաշության պայքարն է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։

«Մենք որպես քաղաքացիներ, մեր ուժերի, մեր կարողությունների սահմաններում մեզ դրել ենք այս պայքարի, այս շարժման տրամադրության տակ՝ Սրբազանի գլխավորությամբ, որպեսզի կարողանանք մեր երկրի երեսից մաքրել այս պարտության շարունակական շղթան։ Այս թուլությունը, խեղճությունը պիտի մաքրենք։ Մեր ժողովրդին խաբել են, խաբել են, երբ ասել են, թե մենք թույլ ենք, խեղճ ենք և այլն։ Բոլորին հանել են բոլորի դեմ, նման դեպքում հաջողություն լինել չի կարող, եկել է համերաշխության ժամը»,- ասաց նա։