Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ

Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ գնում է խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ խորհրդակցելու: Ենթադրվում էր, որ Սրբազանը կմտնի ամենամոտ որեւէ մի գրասենյակ՝ կա՛մ ՀՀԿ-ի, կա՛մ ՀՅԴ-ի, որ գտնվում են Հանրապետության  Հրապարակում: Սակայն Ագրատ Սրբազանը նախընտրեց «Yerevan Place» հյուրանոցը, որպեսզի իրեն չնույնականացնեն այդ քաղաքական ուժերի հետ:

Իսկ պատգամավորների հետ խորհրդակցելը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում է անհրաժեշտ` նախ պետք է նախագիծը ներկայացվի ընդդիմադիր խմբակցությունների կողմից, ապա հստակեցվի, թե քանի ստորագրություն է դրա համար անհրաժեշտ եւ ինչպես է պետք այն առաջ տանել: