Հարցազրույց

Թող Նիկոլն ամուր բռնվի ու Աստված կանչի, որ մեր ձեռքը չընկնի

Թող Նիկոլն ամուր բռնվի ու Աստված կանչի, որ մեր ձեռքը չընկնի

«Հրապարակի» զրուցակիցը Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Արման Օհանջանյանի մայրն է` Ելիզավետա Օհանջանյանը:

- Տիկին Ելիզավետա, միանալո՞ւ եք Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը:

- Ես միացած եմ, համոզված եմ հոգևորը հաղթելու է նեռին, կասկած չունեմ, Աստված մեզ հետ է:

- Այսօրվա շարժման ու 2018-ի թավշյա հեղափոխության տարբերությունը ո՞րն է:

- Բագրատ սրբազանի հագևոր աշխարհից է, նա Աստծո աղոթքով ու հովանավորությամբ է: Ես այսքան ժամանակ հույսս ոչ մի մարդու վրա չեմ դրել, իմ հույսն Աստված է: Հիմա Աստված սրբազանի միջոցով մարդկանց արթնացնում է: Ես վերջերս Կիրանցում էի, զրուցել եմ սրբազանի հետ ու մի բան հասկացել. Մարդիկ սկսեցին գիտակցել իրավիճակի լրջությունը, երբ ցավը իրենց հասավ: Հասավ մարդկանց դռներին ցավը, միայն նոր հասկացան, թե սա ինչ խաղ է խաղում: 2020 թվականին, երբ որդուս կորցրել էի արդեն խնդրեցի մարդկանց լսել ինձ, որպեսզի իմ բախտին չարժանան, մարդիկ ինձ չլսեցին, Արցախն էլ տվեցին, նորից անտարբեր էին, հիմա ուխտը բոլորի դռանն է չոքել: Զգում եմ` մարդիկ վատ են զգում իրենց սխալ ընտրության համար:

- Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք այս պայքարից:

- Նիկոլ Փաշինյանը իշխանությունը հեշտ չի զիջելու և ամեն ինչի գնալու է: Եթե նախկին իշխանությունն անցնցում իշխանություն տվեց սրանց, Նիկոլը հաստատ նույն կերպ չի վարվելու, վստահ եմ, բայց չենք վախենում: Պայքարելու ենք: Հազար անգամ ներողություն եմ խնդրում իմ այս խոսքի համար, բայց 2018-ին ավելի լավ կլիներ մի 100 հոգի վնասվեր, բայց այդ հեղափոխությունը տեղի չունենար: Մեր տղերքին արդարություն պարտք չէինք մնա: Հիմա ես իմ տղային կյանք ու արդարություն եմ պարտք….

- Նիկոլ Փաշինյանը սպառնում է, որ եթե հող չհանձնենք, պատերազմ է լինելու նորից:

- Իբր ե՞րբ պատերազմ չի: Հերիք չէ՞: Մինչև ե՞րբ կարող ենք վախը սրտներումս ապրել: Ոչ մի պատերազմ էլ չի լինի, թուրքը միշտ էլ արժանապատիվ հայից վախեցել է: Թուրքը նման դավաճան հայերից չի վախենում միայն, բայց իսկական հայերից սարսափում է: Հայը երբ դանակ է վերցնում, թուրքն իր ճանապարհը պետք է փոխի:

- Որպես հերոսի մայր՝ ի՞նչ խոսք կուղղեք հայ ժողովրդին:

- Արդեն երբ բանը բանից անցել էր, մի կոչ արեցի, չնայած այն ժամանակ դեռ պատերազմ էր, բայց կոչս առաջին հերթին մայրերին էր ուղղված: Ես խնդրեցի, որ Աստծո հովանավորությամբ որդիներին պատերազմ ուղարկեն, հույսով, որ սա մեր վերջին պատերազմն է լինելու: Այսօր ուզում եմ մեր ժողովրդին ասել, որ թեպետ սա ռազմի դաշտ չէ, սակայն սա էլ նեռի դեմ պատերազմ է ու ինչ էլ որ լինի, եկեք չվախենանք: Ավելի լավ է մեռնել արժանապատիվ, քան ապրել այսպես:

- Իսկ զոհված զինծառայողների ծնողները միահամո՞ւռ են այս հարցում, թե՞ այստեղ ևս իշխանություններին հաջողվեց պառակտում մտցնել:

- Պառակտում միշտ էլ մտցրել են և կան ծնողներ, ովքեր սրանց ենթակայության տակ են. մեկին` փող, մեկին` պաշտոն, մեկին` չգիտես ինչ, սակայն այսօր պայքարող ծնողները շատացել են: Թող Նիկոլն ամուր բռնվի, ու Աստված կանչի, որ մեր ձեռքը չընկնի, որովհետև մենք էլ կորցնելու ոչ մի բան չունենք: Մենք նույնիսկ նրա մահը չենք ուզում, ուզում ենք կապել հրապարակում` մի ցցի վրա, որ եկողները տեսնեն այդ հայ ազգի ամոթին, հայ ազգի խորտակված նավի նավապետն է….

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image