Հայտնի է ամենաերկարոտն կինն աշխարհում
Ծնունդով ՌԴ Պենզա քաղաքից 29-ամյա Եկատերինա Լիսինան դարձել է Գինեսի գրքի ռեկորդակիր՝ որպես ամենաերկարոտն կինն աշխահում:
Բասկետբոլի ՌԴ հավաքականի նախկին խաղացողի՝ այսօր արդեն մոդելի, ոտքերի երկարությունը 132,2 սանտիմետր է:
«Ես այսօրվան սպասում էի հունվարից, երբ առաջին անգամ դիմեցի այդ տիտղոսի համար: Հույս ունեմ, որ կկարողանամ փոխել նորաձևության աշխարհը և այն հասցնել ավելի բարձր մակարդակի: Ինձ համար մեծ պատիվ է ռեկորդների Գինեսի գրքում գրանցված լինելը»,- Instagram սոցիալական ցանցի իր էջում գրել է Լիսինան:
Կարծիքներ