Նա խոսք է տվել․ ասել է՝ եթե լցվի հրապարակը, կգնա

Նա խոսք է տվել․ ասել է՝ եթե լցվի հրապարակը, կգնա

Ինքն էր խոստացել։ Ասել էր՝ եթե հրապարակը լցվի, կհեռանա։  Իսկ այս պահին հրապարակը լցվելու մասին խոսք չկա կարծում եմ։ Հիմա երևի կարող է նկարեն, ասեն՝ տեսեք, 5 հազար հոգի մարդ է հավաքվել ընդամենը։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Հիշեցնենք, որ նա րոպեներ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։ Նա առաջին անգամ ուղիղ դիմեց Փաշինյանին, ասելով, որ հեռանալու համար իրեն 1 ժամ են տալիս։

«Ժողովուրդ ջան, այս պահին այստեղ մարդիկ կան Հայաստանի Հանրապետության բոլոր շրջաններից ու մարզերից»,- ասաց նա։