Բագրատ Սրբազանը հայտնեց անելիքների մասին

Բագրատ Սրբազանը հայտնեց անելիքների մասին

Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետո։

«Էս մարդիկ մեզ լուրջ չեն ընդունում, այսինքն ձեզ` ժողովուրդ։ Այն ժողովրդին, որի համար երդում պատառ էիք անում։ Էլի խաբեցիք։ Հնարավորություն կար, որ ուրախություն պատճառեիք այս ժողովրդին, Նիկոլ Փաշինյան, սեփական կամքով, որպես պետական մտածող, մեզ էլ թողնեիր վերադառնայինք տուն, բայց որոշեցիր այլ ճանապարհով գնալ։

Պարզապես ժամանակ ես ձգում, կարող էիր մի օրով վերջացնել հարցը։ Մայիսի 9-ին ասեիր ժողովուրդ գողացել եմ, վերադարձնում եմ։ Չուզեցիք, շատ լավ, դու համառ, մենք ձեզնից համառ։ 

Առաջին քայլը, որ անելու ենք, Ազգային ժողովում նրան անսվտահություն հայտնելն է։ Մենք քննարկում կունենանք ԱԺ երեք խմբակցությւոնների հետ, այդ գործընթացը կազմակերպելու վերաբերյալ։

Եթե արձագանք չեղավ, մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու»- ասաց Սրբազանը։