ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օվալաձև կաբինետում ավարտել է հանդիպումները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը։
«Երկու հանդիպումներն էլ դրական և արդյունավետ էին», - գրել է նա X-ում:
Լևիտն այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով միայն, որ երկու հանդիպումներն էլ ավարտվել են:
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Թրամփի հետ քննարկելու է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամը: