Որ դեղամիջոցների միաժամանակյա ընդունումը կարող է վտանգավոր լինել մարդու համար 

Որ դեղամիջոցների միաժամանակյա ընդունումը կարող է վտանգավոր լինել մարդու համար 

Դեպրեսիայի բուժման համար արեւքուրիկ բուսատեսակը պարունակող դեղամիջոցների ընդունումը կարող է նվազեցնել հակաբեղմնավորիչների արդյունավետությունը, իսկ հակադեպրեսանտների եւ իբուպրոֆենի միաժամանակյա ընդունումը կարող է վնասել ստամոքսը։ Այս մասին գրում է DailyMail պարբերականը։ Համաձայն գիտնականների, արեւքուրիկը հաճախ է կիրառվում որպես ոչ դեղատոմսային միջոց՝ դեպրեսիայի թեթեւ տեսակների բուժման համար։

Բացի ընդգծված հակադեպրեսային ազդեցությունից, այն նաեւ կարող է հանդես գալ որպես ֆերմենտների ինդուկտոր, արագացնելով այլ նյութերի կազմաքանդումը։ Դա նշանակում է, որ եթե արեւքուրիկ պարունակող դեղամիջոցի հետ միաժամանակյա կերպով մարդը ընդունում է այլ դեղամիջոց, օրինակ՝ հակաբեղմնավորիչ, ապա վերջինիս արդյունավետությունը կարող է նվազ լինել։ Միաժամանակ, գիտնականները խորհուրդ են տալիս արեւքուրիկ պարունակող դեղամիջոցները չհամատեղել հակաբորբոքային ցավազրկողների հետ, ինչպիսիք են՝ «Նուրեֆենը», «Իբուպրեֆենը» եւ «Իբուկլինը»։

Սրանց կոմբինացիան կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանքը եւ նույնիսկ առաջացնել արյունահոսություն։ Նման վտանգավոր հետեւանքներից խուսափելու համար, այս երկու տեսակի դեղամիջոցները պետք է ընդունել առնվազն երկու ժամվա տարբերությամբ։