«Բաբոն տեր ա» նախաձեռնության կանայք եւս միացել են շարժմանը

«Բաբոն տեր ա» նախաձեռնության կանայք եւս միացել են շարժմանը

«Բաբոն տեր ա» նախաձեռնության կանայք եւս միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Նախաձեռնության կանայք Հանրապետության հրապարակում են։

««Բաբոն տեր ա» նախաձեռնությունը, նշենք, հայ կանանց նախաձեռնությունը է, որը , իրենց խոսքով, անտարբեր չլինելով Հայաստանի և Արցախի ներկայի և ապագայի հանդեպ, չներկայացնելով որևէ կուսակցության շահ, չունենալով որևէ քաղաքական նկրտումներ, դեմ լինելով Արցախի հանձնմանը, ՀՀ Սահմանադրության ոտնահարմանը, Հայաստանի Հանրապետության գոյության վտանգմանը, ինչպես նաև հասարակության պառակտմանը՝ կոչ է անում հասարակությանը միավորվել հայանպաստ և հանուն Արցախի բոլոր գաղափարների և նախաձեռնությունների շուրջ։ Նրանք նաև կոչ են անում հայ կանանց միանալ իրենց՝ կանգնելով տղամարդկանց կողքին և պայքարել Հայաստանի և Արցախի համար»։