Բայդենը սպառնում է դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին

Բայդենը սպառնում է դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ իր երկրից կողմից Իսրայելին տրամադրված ավիառումբերը Գազայի հատվածում խաղաղ բնակիչների մահվան պատճառ են դարձել։

Ամերիկայի նախագահը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի ավիառումբերի և հրետանային արկերի մատակարարումը, եթե Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ ներխուժում կատարի Ռաֆահ՝ անկլավի հարավում։

Միաժամանակ Ամերիկայի առաջնորդը պնդել է, որ իսրայելական բանակը դեռ չի հատել կարմիր գիծը եւ չի մտել խիտ բնակեցված տարածքներ։