Կրեմլում մեկնաբանել են Կիրանցի դեպքերն ու զինվորականների միանալը

Կրեմլում մեկնաբանել են Կիրանցի դեպքերն ու զինվորականների միանալը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին, դրանք անհրաժեշտ են վիճելի հարցերի լիարժեք լիցքաթափման և կարգավորման համար։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» հասարակական նախաձեռնությունը հայտնել էր, որ պայմանագրային զինծառայողներ են միանում Կիրանցում բողոքի ակցիային, որի մասնակիցները պահանջում են դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանագծման գործընթացը և մի շարք սահմանամերձ տարածքներ ադրբեջանական կողմին հանձնելը:

«Մենք չէինք ցանկանա դա մեկնաբանել։ Դուք գիտեք, որ մենք կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը։ Մենք կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որոնք դրված են օրակարգում, որպեսզի շուտափույթ դուրս գանք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,– լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով Կիրանցում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ ակցիային պայմանագրային զինծառայողների միանալու մասին տեղեկատվությունը: