Պայքարը արժանապատիվ կերպով պիտի տանենք մինչև վերջ

 Պայքարը արժանապատիվ կերպով պիտի տանենք մինչև վերջ

Բոլորի մոտ այս օրերին առաջացել է հավատի մի յուրատեսակ էներգիա, ես էլ պարզ կասեմ՝ եթե այսքան ջանք, այսքան եռանդ ու էներգիա ենք ներդրել ու հաջողության չենք հասել, ուրեմն մեղավորը մենք ենք, պետք է հասնենք հաջողության ու այս պայքարը արժանապատիվ կերպով տանենք մինչև վերջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Ջենեսիս-Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։ 

«Գնում ենք միանանք Սրբազանին, ապա շարժվենք Հանրապետության հրապարակ ու սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը, որ տեղի է ունենալու հենց Հանրապետության հրապարակում»,- ասել է նա։