Գագիկ Ջհանգիրյանը կմիանա՞ Բագրատ Սրբազանի երթին

Գագիկ Ջհանգիրյանը կմիանա՞ Բագրատ Սրբազանի երթին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շուտով Երևան կհասնի։ «Հրապարակը» կապ հաստատեց նախկին ԲԴԽ նախագահ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ուզում էինք մի քանի հարց տալ եւ մասնավորապես` հետաքրքվել` միանալո՞ւ է արդյոք ինքը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ընթացող հավաքին։

Ջհանգիրյանը նախ շնորհակալություն հայտնեց, որ իրեն հիշել ենք․ «Մերսի, որ հիշել եք»։ Ապա հարցին պատասխանելու փոխարեն, ասաց․ «Ես ոչ մի լրատվամիջոցի հետ չեմ շփվում, ազիզ ջան» և անջատեց հեռախոսը։