Ոչ մի պատճառ չկա խոսելու ուժի դիրքերից, պետք չէ սադրել

Ոչ մի պատճառ չկա խոսելու ուժի դիրքերից, պետք չէ սադրել

Ինչպես տեսնում եք, երթի մասնակիցները ոչ մի ապօրինի քայլի չեն գնում, երթը խաղաղ է, բացարձակապես օրինական, սահմանադրական պահանջներով: Այստեղ ոչ ոք սեփական երկրի դեմ չի գնում: Մարդիկ այստեղ են, որ ամրացնեն երկրի դիմադրողականությունը, ինքնիշխանությունը: Ուստի այն հայտարարությունները, որ հնչել են, տրամաբանությունը հասկանալի է, բայց դրանք անիմաստ ու իզուր են: Մեզնից ոչ ոք չի ուզում օրենք խախտել»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ ու Ոստիկանության տարածած հաղորդագրություններին։

«Ես  հույս ունեմ, որ իրենք դա չեն անի, ուժ չեն կիրառի  ու այն ամենը, ինչ տեղի է ունենում, տեղի կունենա խաղաղ, սահմանադրական շրջանակներում, եւ այն նպատակները, որով այս երթը սկսվել է, դրանք կիրականացվեն բացառապես խաղաղ, օրինական ճանապարհով: Իշխանություններին էլ հորդորում եմ ոչ մի բան չսադրել: Այս երթը լույս ու բարիք է բերում, եւ ոչ մի պատճառ չկա փորձել երթի ու շարժման մասնակիցների հետ խոսել ուժի դիրքերից: Երթի արդյունքը պետք է լինի մեր ժողովրդի միահամուռ, միասնական վճռական կամքի արտահայտումը:  Մեր ժողովուրդը պետք է ցույց տա, որ չի համակերպվում, երբ իրենից խլում են իր հայրենիքը, իր տարածքները, իր տները, այգիները»,- պնդել է Չալաբյանը։