Ողջույն ա ուղարկել՝ ես էլ իրան եմ ողջունում․ Գագիկ Մելքոնյան

Ողջույն ա ուղարկել՝ ես էլ իրան եմ ողջունում․ Գագիկ Մելքոնյան

Բագրատ Սրբազանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի՝ իր մասին արված հայտարարություններին։ Նա նշել է, որ ջերմ ողջույններ է հղում Մելքոնյանին և բազմանշանակ ասել է, որ ՔՊ-ական պատգամավորին շատ լավ է ճանաչում տարբեր շերտերով։

«Հրապարակի» հետ զրույցում Գագիկ Մելքոնյանն ասաց` չգիտի, թե ինչ էր ակնարկում Բագրատ Սրբազանը, երբ ասում էր, որ բոլոր առումներով ճանաչում է իրեն։

«Ես չգիտեմ՝ իրանից պիտի հարցնես, ես ինչ իմանամ։ Մենք շատ լավ ճանաչում ենք․ ի՞նչ ա եղել։ Ողջույն ա ուղարկել՝ ես էլ իրան եմ ողջունում։ Ինքն էլ լավ գիտի՝ ես ոնց գիտեմ իրան, մենք իրար լավ ենք ճանաչում»,-ասաց Մելքոնյանը։
Հարցին, թե ինչ էր նշանակում ուսապարկի մասին իր հայտարարությունը, ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Ես արդեն ասել եմ, եթե ուզում է հաջողության հասնի՝ ուսապարկը պակասում է, վերջ»։

Հարցրինք, այսինքն Մելքոնյանն ուզում է Բագրատ Սրբազանին Ազգային Ժողովո՞ւմ տեսնել, սակայն մեր վերջին հարցը քպ-ական պատգամավորն անպատասխան թողեց և առանց հաջողություն ասելու անջատեց հեռախոսը։