Հերիք եղավ, դուրս եկեք բոլորդ այս ստի մեջից․ Արսեն Գրիգորյան

Հերիք եղավ, դուրս եկեք բոլորդ այս ստի մեջից․ Արսեն Գրիգորյան

Հոգևոր Հայաստանը հաստատ պիտի հաղթի։ Ու շատերին կուզեի ասել, որ երևի թյուր կարծիք ունեն, որ հոգևոր Հայաստան ասելով իրենք պատկերացնում են կրոնավոր Հայաստան, բայց այդպես չէ։ Մենք հոգևոր արժեքներին ենք տեր, հայ ժողովուրդը միշտ էլ արժանապատվության, բարոյականության տերն է եղել։ Այս մասին քիչ հայտարարել է երգիչ Արսեն Գրիգորյանը։

«Ողջ աշխարհը գիտի, որ հայ ժողովուրդը ստեղծող, արարող ժողովուրդ է։ Մենք հիմա ստի մեջ ենք ու այդ ստի մեջից պիտի դուրս գանք, պիտի տեր կանգնենք մեր իրավունքներին, բայց ոչ անձնական իրավունքներին, խոսքը ազգային, պետական իրավունքների մասին է։ Հերիք եղավ, դուրս եկեք բոլորդ այդ ստի մեջից։  Մենք հայ ենք ու մեր տունը Հայաստանն է»,- ասել է նա։