Մարդիկ, որոնք մասնակցել են սահմանազատմանը, կանգնելու են պատասխանատվության առաջ

Մարդիկ, որոնք մասնակցել են սահմանազատմանը, կանգնելու են պատասխանատվության առաջ

Երբ իշխանափոխությունը տեղի կունենա, այն մարդիկ, որոնք մասնակցել են, այսպես կոչված, սահմանազատմանը, բոլորը կանգնելու են պատասխանատվության առաջ, որովհետեւ իրենք խլում են ժողովրդից իրենց սահմանադրական իրավունքը՝ որոշել սեփական տարածքն ու սահմանները: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Այո, այս պահին երթը իշխանափոխության պահանջ չունի, բայց այս իշխանություններն արդեն այնքան են սպառել հանրային վստահության իրենց կրեդիտը, որ հեչ չի բացառվում, որ այս ամեն ինչը, ի վերջո, դրան հանգեցնի»,- ասաց նա։