Այլ

Հրաձգություն՝ Անկախության օրվա տոնի ժամանակ

Հրաձգություն՝ Անկախության օրվա տոնի ժամանակ

Հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորում է ստացել ԱՄՆ Անկախության տոնի օրը Նյու-Յորքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 22․35-ին, Բրուքլինում՝ Քոնի-Այլենդ շրջանում։ Դեպքի պահին մարդիկ հետեւել են տոնական հրավառությանը։

Տուժած երեխաներից մեկը հինգ տարեկան է եղել, մյուսը՝ յոթ։ Բոլոր հինգ վիրավորները հոսպիտալացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Ոստիկանները սկսել են հետաքննություն՝ դեպքի առնչությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image