Երբ իշխանափոխությունը տեղի կունենա, այն մարդիկ, որոնք մասնակցել են, այսպես կոչված, սահմանազատմանը, բոլորը կանգնելու են պատասխանատվության առաջ, որովհետեւ իրենք խլում են ժողովրդից իրենց սահմանադրական իրավունքը՝ որոշել սեփական տարածքն ու սահմանները: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Այո, այս պահին երթը իշխանափոխության պահանջ չունի, բայց այս իշխանություններն արդեն այնքան են սպառել հանրային վստահության իրենց կրեդիտը, որ հեչ չի բացառվում, որ այս ամեն ինչը, ի վերջո, դրան հանգեցնի»,- ասաց նա։