Ուժայիններն «օկուպացրել» են Հանրապետության հրապարակի ու կառավարության շենքի մերձակայքը

Ուժայիններն «օկուպացրել» են Հանրապետության հրապարակի ու կառավարության շենքի մերձակայքը

Չնայած, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքն այսօր 16։ 00-ին է մեկնարկելու, արդեն իսկ ուժայիններն «օկուպացրել» են Հանրապետության հրապարակի ու կառավարության շենքի մերձակայքը։ Փաշինյանի նստավայրը բառի բուն իմաստով ոստիկանության ուժերի կողմից շրջապատված է` չորս կողմից ոստիկանության ներքին զորքերի ու հատուկ նշանակության գումարտակի մեքենաներն են, ամբողջ Նժդեհի այգում բոլոր կողմերից խումբ - խումբ ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիական հագուստով ուժայիններ են կենտրոնացվել։ Իշխանությունները եւս «պատրաստվում» են հանրահավաքին` ուժեղացնելով Փաշինյանի անվտանգությունը։