Մեկ բաժակ վիսկին օգնել է վարչապետին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ դժվար չորեքշաբթին, որն ունեցել է նոյեմբերի 14-ին, կապված ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագրի հաստատման հետ, կարողացել է հաղթահարել մեկ բաժակ վիսկիի ընկերակցությամբ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Վարչապետ Մեյը մանրամասնել է, որ երբ վերադարձել է տուն կառավարության նիստից հետո, ամուսինը՝ Ֆիլիպ Մեյը նրան մեկ բաժակ վիսկի է լցրել, որ լիցքաթափվի դժվար օրվանից հետո։ Ի դեպ, հիշեցնենք, որ Թերեզա եւ Ֆիլիպ Մեյերը ամուսնացած են 38 տարի։ Վարչապետ Մեյը հայտարարել է, որ ամուսինը հանդիսանում է իր հենարանը։
Կարծիքներ