Ովքեր են աշխարհի լավագույն դարպասապահները 

Ովքեր են աշխարհի լավագույն դարպասապահները 

Բրիտանական FourFourTwo հեղինակավոր հանդեսը հրապարակել է, թե ներկա պահին ովքեր են աշխարհի լավագույն դարպասապահները։ Ցանկը գլխավորել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էնդերսոն Մորայեսն է։ Եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Շտեգենը։

Ցանկում են նաեւ՝ «Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, «Միլանի» դարպասապահ Միք Մենյանը, «Ինտերի» դարպասապահ Յան Զոմմերը, «ՊՍԺ» -ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, «Բայերի» դարպասապահ Լուկաշ Գրադեցկին, «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան, «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։