Գուտերեշը մտահոգ է․ դիմել է Իսրայելին

Գուտերեշը մտահոգ է․ դիմել է Իսրայելին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է Իսրայելին։
Նա Իսրայելին կոչ է արել կառուցողականորեն մասնակցել Գազայի հատվածի շուրջ բանակցություններին։

«Ես մտահոգված և անհանգստացած եմ Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ: 

Կոչ եմ անում Իսրայելի կառավարությանը վերջ տալ ցանկացած էսկալացիային և կառուցողականորեն մասնակցել ընթացող դիվանագիտական ​​բանակցություններին»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։