Հատուկ թերապիա` մենակությունից տառապող դեռահասների համար 

Հատուկ թերապիա` մենակությունից տառապող դեռահասների համար 

Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարությունը եւ Լոնդոնի համալսարանակն քոլեջը՝ UCL-ը համատեղ մշակել են քառամյա պիլոտային ծագիր՝ 9-13 տարեկան այն երեխաների եւ դեռահասների համար, ովքեր տառապում են մենակությունից եւ կոլեկտիվում հոգեբանական խնդիրներ են ունեցել։ Մասնագետները նշում են, որ այդ խնդիրներից դեռահասները այդ խնդիրների պատճառով ներփակվում են իրենք իրենց մեջ եւ սկսում են չհաճախել դասերի եւ հաճախ ցանկանում ընդհատել ուսումը։ Մշակված ծրագրի համաձայն, բարդ իրավիճակում հայտնված դեռահասներին առաջարկվելու են զբաղմունքներ, որոնցից մեկն ու մեկը նա կարող է ընտրել։

Այդ զբաղմունքներն են այգեգործությունը, պարտիզպանությունը, ձկնորսությունը, թանգարաններ այցը, կիրառական եւ ստեղծարար արվեստների հետ կապված վարպետության դասերը եւ այլն։ Սոցիալականացման թերապիան անցկացվելու է ոչ մեծ խմբերով՝ հատուկ մասնագետների ղեկավարությամբ։ Հիշեցնենք, որ համաձայն վիճակագրության, բրիտանացի 10-15 տարեկան աշակերտների 11,3 տոկոսը հայտարարել է, որ տառապում է մենակությունից, ինչը իշխանությունները համարում են լուրջ խնդիր։