Պուտինի երդվյալ քննադատ Կարա-Մուրզան Պուլիցերյան մրցանակ է ստացել բանտում

Պուտինի երդվյալ քննադատ Կարա-Մուրզան Պուլիցերյան մրցանակ է ստացել բանտում

Ռուս քաղաքական ընդդիմադիր գործիչ, Կրեմլի երդվյալ քննադատ Վլադիմիր Կարա-Մուրզան, ով 25 տարվա պատիժ է կրում, ստացել է Պուլիցերյան մրցանակ՝ բանտից ամերիկյան The Washington Post թերթի համար գրած սյունակների համար։  Նրան հեղինակավոր պարգև են շնորհել «Մեկնաբանություն» անվանակարգում։ Այս մասին հայտարարվել է The Pulitzer Prizes YouTube-յան ալիքով հեռարձակման ժամանակ։

Դափնեկրի մասին հայտարարելու ժամանակ մրցանակի կազմակերպիչներն ընդգծել են, որ Կարա-Մուրզան սյունակներ է վարել՝ քաջ գիտակցելով ամբողջ սպառնալիքները, սակայն առաջնորդվել է հանուն Ռուսաստանի ժողովրդավարական ​​ապագայի տեսլականով։

Հավելենք, որ Պուլիցերյան մրցանակն ամերիկյան ամենահեղինակավոր պարգևներից է, որը տրվում է գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի ասպարեզներում հասած հաջողության համար։