ՌԴ-ն կարող է հարվածել Բրիտանիայի ռազմական օբյեկտներին․ ԱԳՆ

ՌԴ-ն կարող է հարվածել Բրիտանիայի ռազմական օբյեկտներին․ ԱԳՆ

Ռուսաստանը, եթե իրագործվեն ՌԴ տարածքում բրիտանական զենքով Կիևի հարվածների վերաբերյալ Լոնդոնի սպառնալիքները, իրավունք ունի հարվածել բրիտանական թիրախներին Ուկրաինայում և դրանից դուրս։
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով օրերս Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի հնչեցրած հայտարարությունը։

«Եթե նման սցենարը իրագործվի, ապա մեր երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունը, իրեն իրավունք է վերապահում համապատասխան արձագանք տալու, այսինքն՝ որպես թիրախ օգտագործել բրիտանական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Խոսքն այդ երկրի ռազմական օբյեկտների, զենքերի և այլնի մասին է»,- նշել է դիվանագետը։