Ավստրիան ոչ է ասում ՆԱՏՕ-ին

Ավստրիան ոչ է ասում ՆԱՏՕ-ին

Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարություն է արել, ըստ որի՝ երկիրը չի նախատեսում անդամակցել ՆԱՏՕ-ին։ 

Այս մասին նախարարը հայտարարել է Ավստրիայի Ազգային խորհրդում (խորհրդարանում):
Խորհրդարանի պաշտոնական պորտալը նշում է. ՆԱՏՕ-ին ուղղված նամակի մասին ԶԼՄ-ների վերջին հաղորդագրությունը, որի հեղինակների թվում կան Ավստրիայի ներկայացուցիչներ, ասեկոսեների տեղիք է տվել ՆԱՏՕ-ի հետ երկրի մերձեցման մասին։ 

Կայքը մեջբերում է Շալենբերգի խոսքերն այս կապակցությամբ. «Մենք մտադրություն չունենք անդամակցել դաշինքին»։

Ավստրիան, Իռլանդիայի, Մալթայի և Շվեյցարիայի հետ միասին, ըստ նախարարի, «մտադիր են տեղեկություններ փոխանակել ռազմական բլոկի հետ և չեզոք պետություններին «առավել տեսանելի» դարձնել։