Բելառուսն ու ՌԴ-ն միջուկային զենքի անսպասելի ստուգում կանցկացնեն

Բելառուսն ու ՌԴ-ն միջուկային զենքի անսպասելի ստուգում կանցկացնեն

Ռուսաստանը և Բելառուսը միջուկային զենքի համատեղ ստուգում կանցկացնեն։
Այս մասին հայտարարել են Բելառուսի Անվտանգության խորհրդում՝ նշելով, որ դա նախատեսված չէր։
«Բելառուսը Ռուսաստանի Դաշնության հետ սինքրոն եղանակով անսպասելի ստուգում կանցկացնի՝ օգտագործելով մարտավարական միջուկային զենքի կրիչներ», - հաղորդում է հանրապետության Անվտանգության խորհուրդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 
Բելառուսի ՊՆ-ն իր տելեգրամյան ալիքում հայտնել է նաև, որ «Իսկանդեր» համալիրի դիվիզիան և Սու-25 էսկադրիլիան բերված են պատշաճ պատրաստության։