Օտարերկրյա գործակալներ՝ ամերիկյան և վրացական ձևով․ ո՞րն է տարբերությունը

Օտարերկրյա գործակալներ՝ ամերիկյան և վրացական ձևով․ ո՞րն է տարբերությունը

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ասել է, որ օտարերկրյա գործակալների մասին ամերիկյան օրենքը շատ է տարբերվում Վրաստանում դիտարկվողից։  Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, Պետդեպի խոսնակի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։

Ըստ Միլլերի՝ տարբերությունն այս օրենքների բնույթի մեջ է։ 

Նրա պնդմամբ, ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալների գրանցման ակտը վերաբերում է այն մարդկանց, ովքեր աշխատում են օտարերկրյա կառավարության շահերից ելնելով, և ոչ թե նրանց, ովքեր զբաղվում են օրինական ոչ կառավարական մարդասիրական գործունեությամբ՝ ելնելով քաղաքացիական հասարակության շահերից: 
Միլլերն ընդգծել է, որ դրանք չափազանց տարբեր բաներ են։