Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից գյուղեր տա: Ես չեմ ուզում, որ այդպես վարվի, բայց ինքն է այդպես ասել : Եթե ինքն իր խոսքը չի անում, ո՞նց է մեզ կամ որեւէ մեկին մեղադրում ինչ-որ բաների մեջ: Այս մասին այսօր հայտարարել է Բագրատ Սրբազան:
«Հաշտության օրակարգ, խաղաղության օրակարգ, հաղթանակած խաղաղության օրակարգ, ոչ թե ծնկաչոք: Սրանք են մեր օրակարգերը: Այս երթը ինքնամաքրվելու, ինքնաճանաչողության մասին է: Ինչի՞ են վախենում այդ մարդիկ, մենք գնում ենք ոտքով, ուխտի ենք գնում՝ ինքնամաքրվելով»,- ասել է նա: