Միջազգային

Զանգեզուրի միջանցքը կարող է ՀՀ-ի համար հնարավորությունների պատուհան դառնալ․ Դևլեթ Բահչելի

Զանգեզուրի միջանցքը կարող է ՀՀ-ի համար հնարավորությունների պատուհան դառնալ․ Դևլեթ Բահչելի

Եթե Հայաստանը խելամիտ գործի և միանա տարածաշրջանային համագործակցության հարթակին, ապա «Զանգեզուրի միջանցքը» կարող է նրա համար դառնալ տնտեսական մեկուսացումից դուրս գալու հնարավորություն։ Ինչպես հաղորդում է Report-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին։

Նրա խոսքով, եթե Հայաստանը հաշվի չառնի նոր իրողությունները և չհրաժարվի հին պատրանքներից, կզրկվի իր ապագայի համար նախատեսված հնարավորություններից։ Բահչելին նշել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի «ռևանշիստական» տրամադրություններից և ընտրի կայուն խաղաղության ուղին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image