Այլ

Նավթը Համաշխարհային շուկայում էժանանում է

Նավթը Համաշխարհային շուկայում էժանանում է

Նավթը Համաշխարհային շուկայում հունիսի 16-ին էժանանում է։ Սակարկությունների տվյալները հասել են մինչեւ մարտ ամսվա նվազագույն ցուցանիշները։ Պատճառը Մերձավոր Արեւելյան հակամարտության կարգավորման սպասումն է՝ Ամերիկա-Իրանական գործարքի՝ առաջիկա հունիսի 19-ին Ժնեւում ստորագրելու մասին լավատեսական լուրերի ֆոնին։ Համաձայն առկա տեղեկությունների, Երեւանի ժամանակով 09:09-ին Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը նվազել է 0,39 դոլարով եւ կազմում է 82,78 դոլար։ WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 0,17 դոլարով եւ կազմում է 80,58 դոլար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image